4 սեպտեմբերի 2004 - 00:14 AMT
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՎԵՑ ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ՄԵԿ ԱՄՍՈՎ
Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձ կատարելուն մասնակցության մեղադրանքով ձերբակալված վեց հայ օդաչուների դատավարությունը հետաձգվել է մեկ ամսով: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը: Նույն աղբյուրի համաձայն, երեկվա նիստում դատախազն առաջարկել է գործի լսումը հետաձգել, քանի որ այն վերաբերում է պետական հեղաշրջմանը, եւ առանձին հանգամանքներ ավելի մանրամասն պետք է քննվեն: Այդ կապակցությամբ ամբաստանյալների դատապաշտպանները հանդես են եկել բողոքներով, թե դա հակասում է միջազգային օրենքներին: