Տալի հուշախաղի երկրորդ տուր. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել

Տալի հուշախաղի երկրորդ տուր. Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին Մոսկվայում ընթանում է Տալի հուշախաղի երկրորդ տուրը: Առաջինն իր պարտիան ավարտել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Նա սև ֆիգուրներով 25-րդ քայլում կիսել է միավորները Եվգենի Տոմաշևսկու (Ռուսաստան) հետ: Ներկա պահին Արոնյանը 1,5 միավոր ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ֆաբիանո Կարուանա – Հիկարու Նակամուրա, Լյուկ Մաքշեյն – Թեյմուր Ռաջաբով, Վլադիմիր Կրամնիկ – Ալեքսանդր Գրիշչուկ և Ալեքսանդր Մորոզևիչ – Մագնուս Կարլսեն պարտիաները շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---