«Ուոլթ Դիսնեյ» ստուդիայի դասական մուլտֆիլմերը նոր հնչյունավորում կստանան

«Ուոլթ Դիսնեյ» ստուդիայի դասական մուլտֆիլմերը նոր հնչյունավորում կստանան

PanARMENIAN.Net - «Ուոլթ Դիսնեյ» ստուդիայի դասական մուլտֆիլմերը, որոնք ստեղծվել են 1931-1953 թվականներին, նոր հնչյունավորում կստանան: «Chicago Tribune» թերթի տվյալների համաձայն` Միկի Մաուսի, Դոնալդ Դակի, Գուֆիի և Պլուտոյի մասին հայտնի կարճամետրաժ մուլտֆիլմերի օրիգինալ երաժշտությունը վերաձայնագրվել է հոլիվուդյան նվագախմբի կողմից` հայտնի դիրիժոր Մարկ Ուոթերսի գլխավորությամբ:

Հին մուլտֆիլմերի թարմացված երկուրոպեանոց տարբերակներն արդեն հեռարձակվում են «Դիսնեյ» ընկերության հեռուստաալիքներով ֆիլմերի և հաղորդումների միջև ընդմիջումների ժամանակ: Սակայն, ստուդիայի հատուկ նախագծերի կրեատիվ տնօրեն Դեյվ Բոսերթի խոսքով, հերոսների ձայներն ու մյուս ձայնային էֆեկտները լրացուցիչ թարմացման կարիք ունեն:

Ներկա պահին նոր երաժշտություն են ստացել 60 մուլտֆիլմեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---