Սոչիում հայ գործարար է գնդակահարվել

Սոչիում հայ գործարար է գնդակահարվել

PanARMENIAN.Net - «Նովոստի Սոչի»-ն հայտնում է, որ Սոչիում մոտոցիկլավարը գնդակահարել է հայազգի գործարար Գրիկո Դարաչյանին, վերջինս ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Գործարարն իր Lexus-470 մակնիշի մեքենայով անցնելիս է եղել Օլիմպիական պուրակի մոտով, երբ նրան է հավասարվել սևազգեստ մի մոտոցիկլավար, հանել զենքը և մի քանի կրակոց արձակել Գրիկո Դարաչյանի մեքենայի ուղղությամբ:

Քննիչները չեն բացառում, որ սպանությունը պատվիրված է եղել և կապ ունի նրա ձեռնարկատիրական գործունեության հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---