10 հունիսի 2012 - 16:56 AMT
ՆԱՏՕ-ն խոստացել է այսուհետև օդային հարավաձների չենթարկել աֆղանական բանակավայրերը

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար գեներալ Ջոն Ալլենը խոստացել է այսուհետև օդային հարվածների չենթարկել աֆղանական բնակավայրերը: Այս մասին հաղորդում է Ասսոշիեյթիդ Պրեսսը` հղելով Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայի գրասենյակի հայտարարությանը:

Գեներալի որոշումը կապված է նախորդ չորեքշաբթի Ամերիկյան ՌՕՈւ-ի կողմից աֆղանական Լոգար նահանգի գյուղերի ռմբակոծության հետ, ինչի արդյունքում 18 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում` կանայք և երեխաներ;

Ուրբաթ գեներալ Ալլենը ներողություն է խնդրել օդային հարվածի արդյունքում զոհված խաղա բնակիչների ազգակիցներից և հայտնել իր ցավակցությունները: