Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 12-ժամյա բախում է տեղի ունեցել սիրիական բանակի և ընդդիմության միջև; Ինչպես հաղորդում է Associated Press-ը` հղելով սիրիացի իրավապաշտպաններին և ՄԱԿ-ի դիտորդներին, կռվին նախորդել են քաղաքի կենտրոնում տեղի ունեցած 3 պայթյուններ: ՄԱԿ-ի դիտորդների տվյալներով, գրոհայինները նռնականետերով ռմբակոծել են քաղաքի փողոցները:
Syrian Observatory for Human Rights-ի տվյալներով, նախորդ մի քանի օրերի ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 80 խաղաղ բնակիչ, որոնց թվում նաև կանայք և երեխաներ: