10 հունիսի 2012 - 18:06 AMT
Նորվեգացի բժիշկները կարծում են, որ Անդերս Բրեյվիկը տառապում է մի շարք հոգեկան հիվանդություններով

Բժիշկների եզրակացության համաձայն, նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը տառապում է մի շարք հոգեկան հիվանդություններով: Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, հղելով փորձագետների տվյալներին, Բրեյվիկը տառապում է Ասպերգերի սինդրոմով` աուտիզմի թեթր ձևերից մեկը, որի դեպքում սոցիալականացման ընդունակությունը պահպանվում է:

Նրա մոտ ախտորոշվել է նաև Տուրրետի հիվանդություն` գենետիկորեն պայմանավորված ԿՆՀ խանգարում, ինչպես նաև դեպրեսիա, կպչուն զառանցանքային մտքեր:

Բրեյվիկը վրդովված է այս ախտորոշումից և հոգեբույժների կողմից ընդունված վճիռը կոչել է «վիրավորական», իսկ փորձաքննությունը` «ծիծաղաշարժ»:

Դատավարությունից առաջ անցկացվել է երկու փորձաքննություն, որոնցից մեկի արդյունքում Բրեյվիկը մեղսունակ է ճանաչվել, մյուսի դեպքում` ոչ: Վերջնական որոշումը պետք է կայացնի դատարանը: