10 հունիսի 2012 - 18:00 AMT
Հոմս քաղաքի ռմբակոծության արդյունքում, սիրիական ընդդիմության հաղորդմամաբ, առնվազն 35 մարդ է զոհվել

Նախորդ օրերին սիրիական զորքերի կողմից վերսկսած Հոմս քաղաքի ռմբակոծությունների արդյունքում ատնվազն 35 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, այս մասին հաղորդել են սիրրիական ընդդիմության ներկայացուցիչները: Նրանց խոսքով, կառավարական զորքերը վերսկսել են Հոմսի և շրջական բնակավայրերի ռմբակոծությունը` փորձելով վերականգնել այդ տարածքներում իրենց ազդեցությունը:

Syrian Observatory for Human Rights-ի տվյալներով, նախորդ մի քանի օրերի ընթացքում Սիրիայում զոհվել է ավելի քան 80 խաղաղ բնակիչ, որոնց թվում նաև կանայք և երեխաներ: