11 հունիսի 2012 - 11:42 AMT
Ադրբեջանցի զինծառայողները սկսել են կասկածելի կանոնավորությամբ պայթել ականների վրա

Ադրբեջանի ԶՈւ երկու սպաներ՝ Զաֆիր Մամեդովն ու Իլգար Վերդիևը «պայթել են ականի վրա Գերանբոյի ուղղությամբ», հայտնում է «Թրենդը»:

Մամեդովը նաև ինժեներական ծառայության պետ է, իսկ Վերդիևը՝ N զորամասի նույն ծառայության բաժնի հրամանատարը:

Երկու սպաները հոսպիտալացվել են: Վերդիևի ձեռքը ստիպված են եղել անդամահատել, իսկ Մամեդովը կորցրել է ոտքը:

Վերջերս ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադրի ռեժիմը՝ գնդակոծելով հայկական սահմանապահ գյուղերը, ինչպես նաև դիվերսիոն միջոցառումներ անցկացնելով Հայաստանի ու Արցախի հետ սահմանին:

Որոշ տվյալներով, հղում անելով սեփական աղբյուրներին Տավուշում, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունների հետևանքով վերջին օրերին սպանվել է 21 ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի լույս 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել են ներթափանցել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկը: Սակայն, հայկական կողմին հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել պաշտպանական գործողությունների ու ետ են մղել հակառակորդին ելման դիրքեր:

Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունը էլ չգիտի, թե ինչ հորինի՝ բացատրելու համար իր զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերն ու փորձելով թաքցնել դրանց իրական պատճառները՝ այդ դիվերսանտները սպանվել կամ վիրավորվել են հայկական ուժերի կողմից՝ ադրբեջանական դիվերսիան կանխելու ժամանակ: Ըստ ադրբեջանական իշխանությունների, ստացվում է, որ զինվորներն Ադրբեջանում զանգվածաբար ինքնասպան են լինում, զոհվում են ականների պայթյուններից, ՃՏՊ-ներից:

Այսպես, օրինակ, այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Տերտերի ուղղությամբ ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհտիևը «պայթել է ականի վրա»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Երբեմն ադրբեջանցիների ֆանտազիան «անցնում է բոլոր սահմաններն» ու զինվորներին Ադրբեջանում սպանում է նույնիսկ բետոնի պատը: Այդպես, Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում երկու զինվոր է զոհվել, իսկ մեկը «վնասվածք» ստացել «բետոնե սալիկի» փլուզման պատճառով: Միջադեպի արդյունքում զինվորը գլխուղեղի լուրջ վնասվածք է ստացել:

Իսկ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Դիլավյար օղլուն խեղդվել է գետում: