Կանանց Գրան պրիի առաջին տուրում Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի հետ

Կանանց Գրան պրիի առաջին տուրում Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի հետ

PanARMENIAN.Net - Կազանում ավարտվել է կանանց Գրան պրիի առաջին տուրը: Ընդհանուր առմամբ, այն այնքան էլ արդյունավետ չէր` 6 պարտիաներում ընդամենը 2 հաղթանակ:

Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել Աննա Մուզիչուկի հետ (Սլովենիա):

Ոչ ոքի են ավարտվել նաև Համփի Քոներու (Հնդկաստան)-Հոու Իֆան(Չինաստան), Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան)-Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան), Վիկտորիա Չմիլիտե (Լիտվա)-Եկատերինա Լագնո (Ուկրաինա) զույգերի պարտիաները:

Ալիսա Գալյամովան (Ռուսաստան) հաղթել է Բետուլ Կեմրե Լիդիզին (Թուրքիա), իսկ Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա) հաղթանակ է տարել Նադեժդա Կոսինցևայի (Ռուսաստան) նկատմամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---