Ռաֆայել Նազարյան. Ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց Իտալիա-Իսպանիա խաղը

Ռաֆայել Նազարյան. Ինձ վրա շատ լավ տպավորություն թողեց Իտալիա-Իսպանիա խաղը

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հունիսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր կարծիքն արտահայտեց Եվրոպայի առաջնության վերաբերյալ:

“Մինչ այսօր կայացած հանդիպումներից ինձ վրա շատ լավ տպավորություն է թողել Իտալիա-Իսպանիա խաղը”,- ասաց Նազարյանը:

Հայաստանի ազգային հավաքականի հետ աշխարհի 2014 թվականի առաջնության նույն խմբում ընդգրկված թիմերի մասին մարզիչն ասաց հետևյալը. “Ռուսների դեմ խաղում չեխերը վատ չխաղացին: Դանիան շատ կազամկերպված ու արագ թիմ է, կարծում եմ, որ մեր մրցակիցներից այս առաջնությունում դանիացիներն ամենակազմակերպվածներն են”:

Նազարյանը նշեց, որ Իտալիան կարողացել է ստեղծել լավ թիմ, փոխել է ոճը և էլ ավելի լավ հավաքական է դարձել:

Եվրոպայի առաջնությունն ընթանում է Ուկրաինայում և Լեհաստանում: Եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին:

 Ուշագրավ
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
29-ամյա մարզիկը հավաքել է 14․733 միավոր
Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևը
Նա միակ մասնակիցն էր ՀՀ-ից ձյուդոյի մրցաշարում