Արցախյան պատերազմի վետերանները ցանկանում են սահմաններում փոխարինել ժամկետային զինծառայողներին

Արցախյան պատերազմի վետերանները ցանկանում են սահմաններում փոխարինել ժամկետային զինծառայողներին

PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանին վերջին օրերին արձանագրված ադրբեջանական դիվերսիաներից հետո արցախյան պատերազմի վետերաններից շատերը ցանկություն են հայտնել ելնել հայրենիքի պաշտպանության ու սահմանում փոխարինել ժամկետային զինծառայողներին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախյան ազատամարտի վետերանների միության ղեկավար Համլետ Հովսեփյանը: Ըստ նրա, վետերանները հանդիմանում են, որ «ժամանակին իրենց թույլ չտվեցին գնալ մինչև վերջ, կանգնեցրին: Թույլ չտվեցին ազատագրել Շահումյանը, Գետաշենը, ինչո՞ւ ոչ՝ Նախիջևանը»:

Հովսեփյանը հավելել է, որ վետերաններին հանգստացնում են, որ հայկական բանակը հզոր է և ի զորու է ճնշել ադրբեջանական դիվերսիաները: Նա նշել է, որ եթե անհրաժեշտություն լինի, նրանք բոլորը պատրաստ են կրկին կանգնել հայրենիքի պաշտպանությանը:

Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով սահմանամերձ հայկական գյուղերն ու դիվերսիոն միջոցառումներ անցկացնելով Հայաստանի ու Արցախի հետ սահմանում:

Որոշ տվյալնելով, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումների արդյունքում վերջին օրերին ոչնչացվել է 21-25 ադրբեջանցի զինվոր:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի լույս 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել են ներթափանցել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկը: Սակայն, հայկական կողմին հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել պաշտպանական գործողությունների ու ետ են մղել հակառակորդին ելման դիրքեր:

Ադրբեջանական ղեկավարությունը էլ չգիտի, թե ինչ հորինի՝ բացատրելու համար իր զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերն ու փորձելով թաքցնել դրանց իրական պատճառները՝ այդ դիվերսանտները սպանվել կամ վիրավորվել են հայկական ուժերի կողմից՝ ադրբեջանական դիվերսիան կանխելու ժամանակ: Ըստ ադրբեջանական իշխանությունների, ստացվում է, որ զինվորներն Ադրբեջանում զանգվածաբար ինքնասպան են լինում, զոհվում են ականների պայթյուններից, ՃՏՊ-ներից:

Այսպես, օրինակ, այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Տերտերի ուղղությամբ ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհտիևը «պայթել է ականի վրա»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Երբեմն ադրբեջանցիների ֆանտազիան «անցնում է բոլոր սահմաններն» ու զինվորներին Ադրբեջանում սպանում է նույնիսկ բետոնի պատը: Այդպես, Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում երկու զինվոր է զոհվել, իսկ մեկը «վնասվածք» ստացել «բետոնե սալիկի» փլուզման պատճառով: Միջադեպի արդյունքում զինվորը գլխուղեղի լուրջ վնասվածք է ստացել:

Իսկ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Դիլավյար օղլուն խեղդվել է գետում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---