Համլետ Հովսեփյան. Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգ հիմա չկա

Համլետ Հովսեփյան. Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգ հիմա չկա

PanARMENIAN.Net - «Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգ հիմա չկա և չի կարող լինել»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախյան ազատամարտի վետերանների միության նախագահ Համլետ Հովսեփյանը:

Որպես ապացույց, նա բերել է ԱՄՆ, Ռուսաստանի ու Եվրամիության արձագանքը վերջին ադրբեջանական դիվերսիաներին: «Ալիևն, անշուշտ, արկածախնդիր է, սակայն ամեն ինչ շատ լավ գիտակցում է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե նրանք պատրաստ են ցանկացած զոհողությունների հանուն հաղթանակի Ղարաբաղի հարցում, ապա Հովսեփյանը նշել է. «Խոսքը նրա երեխաների մասին չի, եթե նրանը լինեին, այդպես չէր ասի»:

Վերջերս ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով սահմանամերձ հայկական գյուղերն ու դիվերսիոն միջոցառումներ անցկացնելով Հայաստանի ու Արցախի հետ սահմանում:

Որոշ տվյալնելով, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումների արդյունքում վերջին օրերին ոչնչացվել է 21-25 ադրբեջանցի զինվոր:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի լույս 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել են ներթափանցել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկը: Սակայն, հայկական կողմին հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել պաշտպանական գործողությունների ու ետ են մղել հակառակորդին ելման դիրքեր:

Ադրբեջանական ղեկավարությունը էլ չգիտի, թե ինչ հորինի՝ բացատրելու համար իր զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերն ու փորձելով թաքցնել դրանց իրական պատճառները՝ այդ դիվերսանտները սպանվել կամ վիրավորվել են հայկական ուժերի կողմից՝ ադրբեջանական դիվերսիան կանխելու ժամանակ: Ըստ ադրբեջանական իշխանությունների, ստացվում է, որ զինվորներն Ադրբեջանում զանգվածաբար ինքնասպան են լինում, զոհվում են ականների պայթյուններից, ՃՏՊ-ներից:

Այսպես, օրինակ, այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Տերտերի ուղղությամբ ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհտիևը «պայթել է ականի վրա»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Երբեմն ադրբեջանցիների ֆանտազիան «անցնում է բոլոր սահմաններն» ու զինվորներին Ադրբեջանում սպանում է նույնիսկ բետոնի պատը: Այդպես, Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում երկու զինվոր է զոհվել, իսկ մեկը «վնասվածք» ստացել «բետոնե սալիկի» փլուզման պատճառով: Միջադեպի արդյունքում զինվորը գլխուղեղի լուրջ վնասվածք է ստացել:

Իսկ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Դիլավյար օղլուն խեղդվել է գետում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---