ԼՂՀ ԱԺ. Միջազգային հանրությունը պետք է անհապաղ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

ԼՂՀ ԱԺ. Միջազգային հանրությունը պետք է անհապաղ ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը հանդե են եկել հայտարարությամբ ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող լարվածությունը գնալով ավելի է սրվում:

Հակառակորդը դիվերսիոն գործողություններ է ձեռնարկում նույնիսկ խաղաղ բնակչության հանդեպ: Եվ այդ ամենը իրականացնում է մի երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ:

«Խստորեն դատապարտելով Հայաստանի եւ Արցախի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի նախահարձակ եւ սադրիչ գործողությունները` մենք հայտարարում ենք.

- Ադրբեջանի ձեռնարկած ռազմական սադրանքները հետապնդում են բանակցային գործընթացը ձախողելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու նպատակ, - միջազգային հանրությունը պետք է անհապաղ դիմի կանխարգելիչ քայլերի` զսպելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը վճռական է` պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը եւ զորացնելու իր անկախ ու ինքնիշխան պետությունը»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցություններ և «Արցախատուն» պատգամավորական խումբը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---