Հունահռոմեական ըմբիշ Գևորգ Սահակյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

Հունահռոմեական ըմբիշ Գևորգ Սահակյանը դարձել է միջազգային մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Մոսկվայում անցկացվել է օլիմպիական չեմպիոն Նիկոլայ Բալբոշինի անվան հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական մրցաշարը:

Հայաստանի պատվիրակներից հաջող մրցելույթներով աչքի է ընկել 66 կգ քաշային ըմբիշ Գևորգ Սահակյանը: Նա տարել է չորս հաղթական գոտեմարտ և գրավել առաջին տեղը: Սահակյանը նաև դարձել է մրցաշարի լավագույն ըմբիշը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---