Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել Թուրքիայի կողմից նրա ճանաչմանը

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել Թուրքիայի կողմից նրա ճանաչմանը

PanARMENIAN.Net - Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել բուն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Իսրայելի իշխանությունները ցանկանում են օգտագործել Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիային «պատժելու» համար:

Կիրակոսյանը գտնում է, որ իրենց նպատակների համար երրորդ երկրների կողմից Հայոց ցեղասպանության հարցի օգտագործումը չի նպաստում նրան, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հունիսի 12-ին Իսրայելի Քնեսեթի ընդլայնված նիստում տեղի կունենա 1915թ. Հայոց ցեղասպանության 97-ամյակի թեմայի հանրային քննարկումը: Քննարկման նախաձեռնողը «Մերեց» կուսակցության անդամ Զահավա Գալյոնն է, որը ստացել է Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի աջակցությունը, որը «Լիկուդից» է ընտրված:

Ինչպես գրում է Haaretz-ը, միայն ընդլայնված նիստով գործը չի ավարտվի՝ Հայոց ցեղասպանության թեման կարծարծվի նաև Քնեսեթի հանձնաժողովներից մեկում:

Ըստ պարբերականի, հավանաբար, սա յուրօրինակ դեմարշ է Թուրքիայի իշխանությունների դեմ: Այն տեղի կունենա պետական հսկիչ Միխի Լինդեշտրաուսի թուրքական «Մավի Մարմարա» նավի գրավման ժամանակ Իսրայելի բանակի գործողությունների մասին զեկույցի ներկայացման նախօրեին, գրում է IzRus-ը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---