
Հունիսի 10-ին Թուրքիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 59 մարդ է հայտնվել հիվանդանոցներում:
Այդ մասին հայտնում է APF-ը, հղում անելով Անատոլիական լրատվական գործակալությանը:
6,06 մագնիտուդով ցնցումները գրանցվել են Ֆեթհիե հանգստավայրում:
Առողջապահության դեպարտամենտում հայտարարել են, որ հոսպիտալացվածների մեծ մասը հոգեբանական ցնցում է տարել, մյուսները կոտրվածքներ ու կտրվածքներ ունեն: