11 հունիսի 2012 - 15:27 AMT
ՌԴ-ում ԱՊՀ երկրների, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի գծով նոր վարչություն կստեղծվի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԱՊՀ երկրների, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ սոցիալ-տնտեսական համագործակցության վարչություն ստեղծելու մասին, ասվում է Կրեմլի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Նոր վարչության պետ է դարձել Յուրի Վորոնինը, որը նախկինում զբաղեցնում էր առողջապահության նախարարության պետքարտուղարի պաշտոնը, հայտնում է Ինտերֆաքսը: