ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ծառայություններ կտրամադրի TelCell տերմինալների միջոցով

ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր  ծառայություններ կտրամադրի TelCell տերմինալների միջոցով

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է իր հասանելիության շրջանակները TelCell վճարային տերմինալների միջոցով` այսուհետ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով կատարել իրենց ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարումները TelCell վճարային տերմինալների միջոցով: Ծառայությունը հասանելի է ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում տեղակայված TelCell ընկերության շուրջ 800 տերմինալներով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր Տնօրեն-Տնօրինության Նախագահի Ժ/պ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես հետամուտ է իր հաճախորդներին առաջարկել վերջիններիս շահերին միտված նորարական լուծումներ: TelCell ընկերության հետ գործարկված այս նոր նախագիծը մենք գնահատում ենք որպես հաջող համագործակցության վկայական: Ավելի վաղ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» TelCell ընկերության հետ համատեղ մեկնարկել էր քարտային/բանկային հաշիվների համալրման ծառայությունը, որը վայելում է մեծ պահանջարկ Բանկի հաճախորդների շրջանում: Այս դեպքում մենք ևս վստահ ենք, որ վարկերի մարման գործընթացը նույնպես կվայելի մեծ ժողովրդակայնություն, քանի որ այն հնարավորություն է ընձեռում կատարել վճարում օրվա ցանկացած ժամի` առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության»:

TelCell տերմինալների միջոցով ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Վճարման գործընթացը պահանջում է հաշված րոպեներ և հասանելի է 24/7 ռեժիմում` երկրի բոլոր հասարակական վայրերում: Անվտանգության տեսանկյունից գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է TelCell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---