ՀՀ-ում ռուսական ավիացիայի թռիչքների ինտենսիվությունն աճել է մարտական պատրաստության շրջանակներում

ՀՀ-ում ռուսական ավիացիայի թռիչքների ինտենսիվությունն աճել է մարտական պատրաստության շրջանակներում

PanARMENIAN.Net - Հայաստանում Հարավային ռազմական միավորման մամլո ծառայության սպա Կիրիլ Կիսելյովը մեկնաբանել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքների ավելացումը: «Հարավային ռազմական միավորման 102-րդ ռազմակայանի ռուսական ավիացիոն զորամասի թռիչքների ինտեսիվությունն աճել է մարտական պատրաստության ծրագրի շրջանակներում»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին:

Ընդ որում, Կիլսելյովը չի մեկնաբանել New York Times թերթի այն պնդումը, թե ՌԴ-ն այդպիսով զգուշացնում է Բաքվին, որ կարող է միջամտել Հայաստանի դեմ ռազմական գործողությունների դեպքում:

New York Times-ը գրում է, որ նախորդ տարվա համեմատ 2012թ. ուսումնական թռիչքները, որ իրականացվում են Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանների տարածքից, աճել են 20 տոկոսով և հասել են 300-ի: Թերթը, հղում անելով ՌԴ ԶՈւ գնդապետ Իգոր Գորբուլյաին գրում է, որ ռազմական ինքնաթիռները ուսումնական թռիչքներ են կատարում՝ պատրաստվելով իրական մարտերի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---