7 սեպտեմբերի 2004 - 00:45 AMT
ԲԵՍԼԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՐԱԾ 33 ՀԱՅԵՐԻՑ 9-Ը ԶՈՀՎԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 1-ին Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում պատանդ վերցված 33 հայերից 9-ը զոհվել են, որոնցից 5-ը երեխաներ են: Այդ մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի Հարավային Դաշնային Օկրուգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ դա նախնական տեղեկատվություն է, որը պետք է ճշգրտվի: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` Բեսլանում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 336 եւ վիրավորվել շուրջ 400 մարդ, որոնցից կեսը երեխաներ են: