11 հունիսի 2012 - 19:51 AMT
Սպիտակ տունը հետաքննում է գաղտնի տեղեկատվության արտահոսքը

Սպիտակ տանը հետաքննություն են վարում ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մասին տեղեկատվության արտահոսքի աղբյուրին պարզելու նպատակով, գրում է The Washington Times թերթը:

«Հատուկ հանձնաժողովի կողմից հետաքննվող արտահոսքերի թվում կան նաև ԱՄՆ գաղտնի տվյալներ Ադրբեջանի հետ Իսրայելի ենթադրյալ համաձայնության մասին: Այդ տեղեկատվությունն ավերիչ ազդեցություն է ունեցել Սպիտակ տան համար»,- ենթադրում է թերթը:

Ավելի վաղ պաշտպանական և տնտեսական թեմաներում մասնագիտացող Foreign Policy ամերիկյան հրատարակությունը հաղորդել է, որ պաշտոնական Բաքուն Իսրայելին թույլատրել է օգտվել ՌՕՈՒ հինգ լքված ռազմակայաններից, որոնք դադարել են գործել ԽՍՀՄ փլուզումից հետո: