Մոսկվայում անհայտ անձինք պնևմատիկայից կրակել են Հայաստանի երկու քաղաքացիների վրա

Մոսկվայում անհայտ անձինք պնևմատիկայից կրակել են Հայաստանի երկու քաղաքացիների վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի մայրաքաղաքում հայերի վրա կրակել են տրավմատիկ զենքից: Վիճաբանությունը, որը վերաճել է կրակոցներով ընդհարման, տեղի է ունեցել Բրատեևսկայա փողոցում: Անհայտ անձինք ինչ-որ բան չեն կիսել Հայաստանի երկու քաղաքացիների հետ և նրանց վրա կրակ են բացել տրավմատիկ զենքից, հաղորդում է Life News-ը: Երկու տուժածներն էլ բժշկական հաստատություն են տեղափոխվել:

Գնդակահարվածներից մեկի որովայնին են կրակել, իսկ մյուսի` ոտքին և դեմքին:

Հայերի մասնակցությամբ ևս մեկ ընդհարում Մոսկվայում տեղի էր ունեցել մեկ օր առաջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---