Ռոլան Գարոսում յոթերորդ հաղթանակը Նադալը տարել է աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչի հանդեպ

Ռոլան Գարոսում յոթերորդ հաղթանակը Նադալը տարել է աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչի հանդեպ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ռոլան Գարոս թենիսի բաց առաջնության եզրափակչում իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակ է տարել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հանդեպ:

Հանդիպումը մեկնարկել էր կիրակի օրը և մի քանի անգամ ընդհատվել անձրևի պատճառով: Երկուշաբթի օրը հանդիպումը շարունակվել է, ընդ որում մրցավարները մեկ անգամ կրկին ընդհատել են խաղը վատ եղանակի պատճառով:

Արդյունքում Նադալը առավելության է հասել 6:4, 6:3, 2:6, 7:5 հաշվով:

Սա իսպանացու յոթերորդ հաղթանակն է Ռոլան Գարոս մրցաշարում, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---