Իրաքն ու Հորդանանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը նավթագազային ոլորտում

Իրաքն ու Հորդանանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունը նավթագազային ոլորտում

PanARMENIAN.Net - Իրաքը պատրաստվում է գազ արտահանել Հորդանանի տարածքով, ինչի համար ծրագրվում է նոր գազատար կառուցել:

Կողմերը ծրագրում են նաև նավթատար ստեղծել իրաքյան նավթը Հորդանան մատակարարելու համար, ինչը նախատեսված է կողմերի ստորագրած հուշագրով:

«Իրաքը բնական գազ, մածուցիկ նավթագազ և մազութ կմակատարարի Հորդանան: Բացի այդ, Իրաքը կվերամշակի Հորդանանի նավթավերամշակման գործարանների նավթը»,- ասել է աղբյուրը, հաղորդում է Ռոսբալտը:

Ստորագրված հուշագիրը ձևակերպում է երկկողմ համագործակցության իրավական հիմքերը: Ավելին, նախատեսվում է ածխաջրածնի համատեղ հանքավայրեր մշակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---