7 սեպտեմբերի 2004 - 20:15 AMT
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔԻԱ
Թուրքիայի վերաբերյալ ընդլայնման զեկույցի հրապարակումից առաջ այդ երկիր կատարած վերջին այցի ընթացքում ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Գյունթեր Ֆերհոյգենը` Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ կքննարկի ԵՄ քաղաքական չափանիշներին այդ երկրի համապատասխանելու հարցերը: Այնուհետեւ նա կհանդիպի այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նշենք, որ ինչպես հայտարարել է Եվրոպայի Խորհրդարանի նախագահ Յոզեֆ Բորելը, հոկտեմբերի սկզբին տեղի ունենալիք ԵԽ նիստում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ելույթ կունենա` ԵՄ-ին իր երկրի անդամակցության գործընթացի հետ կապված հարցերի շուրջ: