7 սեպտեմբերի 2004 - 22:36 AMT
ԵԽԽՎ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՔԸ
Սեպտեմբերի 15-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտարկման կոմիտեի նիստում կքննարկվի ԵԽ-ին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Ինչպես տեղեկացրել են Եվրախորհրդի մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում կոմիտեի համանախագահներ Եժի Յասկերնյան եւ Ռենե Անդրեն կներկայացնեն Հայաստանի կողմից ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների, ինչպես նաեւ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարման գործընթացի մասին հաշվետվությունը: Նշենք, որ նիստի ընթացքում կքննարկվի նաեւ կազմակերպությանն անդամակցելիս Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցը: