7 սեպտեմբերի 2004 - 22:49 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՑԱՎԱԿՑԵԼ Է ԲԵՍԼԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ գրառում կատարել Բեսլան քաղաքի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: «Անձամբ իմ եւ ՀՀ կառավարության անունից ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ Ռուսաստանի ժողովրդին»,- գրել է ՀՀ վարչապետը: Օրվա ընթացքում ՌԴ դեսպանատուն են այցելել եւ իրենց ցավակցությունը հայտնել նաեւ այլ պաշտոնատար անձինք: