7 սեպտեմբերի 2004 - 23:31 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ
Ադրբեջանի մի շարք քաղաքական, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ Միլլի մեջլիսի պատգամավորներ որոշել են սեպտեմբերի 12-ին բողոքի ցույց անցկացնել հայ սպաների Բաքու ժամանման դեմ: «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության համաձայն, արդեն համապատասխան դիմում է ներկայացվել Բաքվի քաղաքապետարան: Նշենք, որ մինչեւ սեպտեմբերի 12-ը այդ կազմակերպության անդամները մտադիր են պիկետներ անցկացնել Ադրբեջանում Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների առջեւ: