12 հունիսի 2012 - 13:14 AMT
Կոնվերս Բանկը իր քարտապանների համար մեկնարկում է «Կոնվերս Միավորներ» ծրագիրը

Կոնվերս Բանկը իր քարտապանների համար մեկնարկում է «Կոնվերս Միավորներ» ծրագիրը, որը նպատակ ունի բանկային քարտերի օգտագործումը դարձնել առավել շահավետ և գրավիչ հաճախորդների համար, ասվում է բանկի հաղորդագրության մեջ: Ծրագիրը գործում է Կոնվերս Բանկի բոլոր քարտապանների համար: Այն նպատակ ունի ավելացնել քարտերի միջոցով հաճախորդներին տրամադրվող արտոնություններն ու առավելությունները:

Իր ընդգրկմամբ և հնարավորություններով «Կոնվերս Միավորներ» ծրագիրն աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում: Ծրագրին մասնակցելու և բոնուսային միավորներ կուտակելու համար անհրաժեշտ է ցանկացած գնում կամ վճարում իրականացնել անկանխիկ՝ Կոնվերս Բանկի քարտերով: Դա նշանակում է, որ անկանխիկ կատարված յուրաքանչյուր գործարք քարտատիրոջը բերում է բոնուսային միավորներ՝ յուրաքանչյուր ծախսված 1000 դրամի դիմաց 1 միավոր սկզբունքով, իսկ եթե վճարումը իրականացվում է Կոնվերս Բանկի POS-տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կազմում է 1.5 միավոր (Կոնվերս Բանկի POS-տերմինալների ցանկին կարելի է ծանոթանալ www.conversebank.am կայքում):

Անկանխիկ գործարքներից բացի, «Կոնվերս միավորները» կուտակվում են համացանցում կատարված on-line վճարումներից: Կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումները մասնակցում են «Կոնվերս միավորներ» ծրագրին միայն հետևյալ 2 դեպքերում.

- երբ կոմունալ վճարումները իրականացվում են Կոնվերս Բանկի բանկոմատների միջոցով

- երբ Կոնվերս Բանկի քարտը գրանցված է որպես վիրտուալ քարտ www.arca.am կայքում և այնտեղից է կատարվում կոմունալ վճարումը:

Կուտակված միավորների մասին քարտապանները տեղեկանում են ամսական կտրվածքով ուղարկվող միավորների քաղվածքից կամ բանկի սպասարկման կենտրոնից:

Միավորները այնուհետև քարտատիրոջ կողմից կարող են փոխանակվել ապրանքներով կամ ծառայություններով, որոնց ցանկը բազմազան է՝ սկսած աքսեսուարներից մինչև ավիատոմսեր:

Թեև ծրագիրը մեկնարկել է հունիսի 11-ից, սակայն անկանխիկ գործարքների դիմաց միավորների կուտակումը բանկում սկսվել է ս.թ. մայիսի 1-ից, ինչը նշանակում է, որ բոլոր այն քարտապանները, ովքեր նշված ժամանակահատվածում կատարել են անկանխիկ վճարումներ, իրենց միավորների հաշվում արդեն իսկ ունեն կուտակված բոնուսներ: