Շախմատի որոշ ֆեդերացիաներ կարող են բոյկոտել Ստամբուլի օլիմպիադան

Շախմատի որոշ ֆեդերացիաներ կարող են բոյկոտել Ստամբուլի օլիմպիադան

PanARMENIAN.Net - Շախմատի պրոֆեսիոնալների ասոցիացիան արձագանքել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչիի հայտարարությանը: Ասոցիացիայի հայտարարության մեջ ասվում է.« Անգլիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ուկրաինայից ու ԱՄՆ-ից մրցավարներ չհրավիրելու որոշումը կարող է շատ վտանգավոր նախադեպ դառնալ, որը հակսում է «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսի ոգուն և խախտում է ՖԻԴԵ-ի կանոնադրությունը»: Ասոցիացիան հիշեցնում է, որ Օլիմպիադաները միշտ միավորել են մարդկանց, բարի հին ժամանակներում պատերազմները դադարել են և ներկայիս շախմատային օլիմպիադան ևս ճակատամարտի դաշտ չպետք է դառնա: Ցանկացած խտրականությունն անընդունելի է:

Նամակում ասվում է նաև, որ եթե իրավիճակը չփոխվի, տուժած ֆեդերացիաները կարող են քննարկել Օլիմպիադայի բոյկոտի հարցը՝ հրաժարվելով մասնակցել Ստամբուլի Օլիմպիադային:

Ասոցիացիան կոչ է անում ՖԻԴԵ-ին շտապ քննարկել ստեղծված իրավիճակն ու որոշում կայացնել՝ հարգելով բոլորի իրավունքները, հայտնում է chess-news.ru-ն:

Շախմատի Օլիմպիադան այս տարի կանցնի Ստամբուլում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---