«Սթար» սուպերմարկետից գողություն է կատարվել

«Սթար» սուպերմարկետից գողություն է կատարվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության Մալաթիայի բաժին անհայտ քաղաքացուց երեկ ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 18 շենքում գտնվող «Սթար» սուպերմարկետում գող են բռնել: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, սուպերմարկետի անվտանության աշխատակիցը սուպերմարկետի սրահը հսկող տեսադիտման համակարգի միջոցով նկատել է, որ մի տղամարդ խմիչքների ցուցատախտակի վրայից վերցրել է «Կրեմլին» տեսակի 17.390 դրամ արժողության կոնյակ և տեղավորելով ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակի մեջ, մոտենալով դրամարկղին, առանց համապատասխան վճարում կատարելու փորձել է դուրս գալ խանութից, սակայն անվտանության աշխատակիցը հասցրել է սուպերմարկետի մուտքի մոտ բռնել, վերցնել գողացված կոնյակը և նրան ուղեկցել տեղի անվտանգության առանձնասենյակ:Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողության փորձ կատարած անձը 1964 թ. ծնված Վալերի Ն.-ն է:

Վալերի Ն.-ն բերման է ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---