
Դիմորդներն այսօր հանձնել են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Այս տարի «Մաթեմատիկայի» քննությանը մասնակցել է 8957 դիմորդ:
Դիմորդներն արդեն հանձնել են քննություններ «Հայոց լեզու և գրականություն», «Ընդհանուր պատմություն»,«Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Ռուսաց լեզու» առարկաներից:
Դիմորդները դեռևս պետք է քննություններ հանձնեն «Հայոց պատմություն», «Քիմիա», «Օտար լեզու» և «Ֆիզիկա» առարկաներից: