Թունիսում ձերբակալվել են մոտ 90 սալաֆիտներ, որոնք անկարգություններ են հրահրել նախօրեին

Թունիսում ձերբակալվել են մոտ 90 սալաֆիտներ, որոնք անկարգություններ են հրահրել նախօրեին

PanARMENIAN.Net - Թունիսի ոստիկանությունը 86 իսլամիստ-սալաֆիտների է ձերբակալել, որոնք գիշերը անկարգություններ են հրահրել մայրաքաղաքում: Այդ մասին այսօր հայտնել է երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Լյուտֆի Հիդուրին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, սալաֆիտները, վրդովված լինելով ցուցահանդեսից, որը, նրանց կարծիքով, վիրավորում է իսլամը, գիշերը դուրս են եկել փողոց բողոքի ցույցի:

Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, որը փորձում էր ցրել հավաքվածներին, արդյունքում առնվազն յոթ իրավապահներ վիրավորել են:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---