Լևոն Զուրաբյանը հունիսի 26-ի հանրահավաքի մասին: Մենք չենք լինի դասական խորհրդարանական ընդդիմություն

Լևոն Զուրաբյանը հունիսի 26-ի հանրահավաքի մասին: Մենք չենք լինի դասական խորհրդարանական ընդդիմություն

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է ՀԱԿ հունիսի 26-ին կայանալիք հանրահավաքը՝ հայտնելով, որ իրենք մտադիր են համատեղել խորհրդարանական գործունեությունը հանրահավաքային պայքարի հետ: «Մենք չենք լինի դասական խորհրդարանական ընդդիմություն կամ դասական խորհրդարանական ուժ»,-ասել է նա:

Ըստ Զուրաբյանի, եթե Հայաստանում իրոք ազատ ու արդար ընտրություններ տեղի ունենային, ապա ՀԱԿ-ը կստանար ոչ թե 7 մանդատ, այլ 40-50 ու կլիներ նոր խորհրդարանի ամենախոշոր խմբակցությունը: Նա նշել է, որ այդ դեպքում ՀԱԿ կհրաժարվեր հանրահավաքներից և «ողջ քաղաքական պայքարը կտեղափոխվեր խորհրդարան»:

Ինչ վերաբերում է հունիսի 26-ի հանրահավաքին, ապա Զուրաբյանը հայտարարեց. «Այդ օրը մենք բավականին լուրջ ասելիք կունենանք ժողովրդին և ՀԱԿ ծրագրերի, և վերջին միջազգային զարգացումների, և նոր կառավարության ու նրա ծրագրերի քննարկման մասին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---