Մշակույթի նախարարություն. Աֆրիկյանների շենքի տեղափոխումը հնարավոր է միայն մի շարք փաստաթղթերի առկայության դեպքում

Մշակույթի նախարարություն. Աֆրիկյանների շենքի տեղափոխումը հնարավոր է միայն մի շարք փաստաթղթերի առկայության դեպքում

PanARMENIAN.Net - Մշակույթի նախարարության կայքում տարածվել է հաղորդագրություն կապված Տերյան 13 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքի հետ: Հաղորդագրության մեջ նշված է, որ հուշարձան-շենքն ընդգրկված է 2004 թ. հոկտեմբերի 7-ի ՀՀ կառավարության N 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և, համաձայն որոշման 2-րդ հավելվածի, այն ենթակա է ապամոնտաժման և տեղափոխման:

2006 թ. հունիսի 5-ին Երևանի քաղաքապետարանը համապատասխան գրությամբ դիմել էր ՀՀ մշակույթի նախարարությանը Պուշկին-Տերյան փողոցներին հարող տարածքում բազմաբնակարան շենքի կառուցման կապակցությամբ և խնդրել մասնագիտական կարծիք տալ ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի և էսքիզային նախագծի վերաբերյալ: Քաղաքաշինական ծրագրերի փոփոխման պատճառով և կառուցապատողի խնդրանքով հարցին ընթացք չի տրվել:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ հուշարձանի տեղափոխման և մեկ այլ վայրում վերականգնմանն առնչվող գործընթացները, որոնք կանոնակարգված են ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ հաստատված կարգով, հնարավոր է իրականացնել միայն հուշարձանի վերականգնման (վերստեղծման) համար հատկացված նպատակահարմար տարածքի, նախագծային առաջադրանքի ու նախագծանախահաշվային լիարժեք փաստաթղթերի առկայության դեպքում՝ հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական եզրակացությունը:

Վերը նշված փաստաթղթերի դեռևս մշակված չլինելու հանգամանքով պայմանավորված՝ ՀՀ մշակույթի նախարարությունն առ այսօր որևէ այլ գործառույթ չի իրականացրել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---