ԿԲ-ն լրացումներ է կատարել Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման կարգում

ԿԲ-ն լրացումներ է կատարել Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման կարգում

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 12-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացումներ է կատարել «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու զարգացման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի ու տեխնիկական հագեցվածության պահանջները» կանոնակարգ 13-ում:

Խորհրդի որոշմամբ վերաձևակերպվել են Ա/Ձ Արթուր Գյուլնազարյան արտարժույթի առուվաճառքի թիվ 701, 701/1, 701/2 լիցենզիաները, «ՏԻԳՏԱԹ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 605 լիցենզիան: Ուժը կորցրած են ճանաչվել «ԷԴ-ՍՔԱՅ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի թիվ 780 լիցենզիան, «ԿՎԱԴՐԱԿՈՄ» ՍՊԸ-ի վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության թիվ 7 և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 12 լիցենզիաները, «ՄԵԳԱ ՊԱՆՏԵՐԱ» ՍՊԸ-ի վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության թիվ 4 և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 8 լիցենզիաները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---