Վարելահողերի շուրջ 37 տոկոսը չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում

Վարելահողերի շուրջ 37 տոկոսը չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2010թ. հաշվետվության՝ հողային հաշվեկշռի համաձայն՝ 449.2 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվել կամ նպատակային չի օգտագործվել շուրջ 36.9 %-ը կամ 165,6 հազ. հեկտարը:

Թեև 2011 թվականին շուրջ 1500 հա վարելահողեր ներգրավվել են գյուղատնտեսական շրջանառության մեջ, սակայն մեր սակավահող հանրապետությունում չօգտագործվող հողերի առկայությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Համաձայն 2011թ. հողային հաշվեկշռի՝ 449.2 հազ. հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 36.5 %-ը կամ 164 հազ. հեկտարը: Չօգագործվող հողատարածքների բաշխումն ըստ մարզերի հետևյալն է` Արագածոտնում 39.8% կամ 21,48 հազ. հա, Արարատում` 17.6% կամ 4,52 հազ. հա, Արմավիրում` 32.6% կամ 13,52 հազ. հա, Գեղարքունիքում` 11.6% կամ 9,52 հազ. հա, Լոռիում` 46.9% կամ 19,70 հազ. հա, Կոտայքում` 64.5% կամ 24,50 հազ. հա, Շիրակում` 34.9% կամ 27,80 հազ. հա, Սյունիքում` 43.5% կամ 19,08 հազ. հա, Վայոց ձորում` 72.2% կամ 11,71 հազ. հա, Տավուշում` 44.3% կամ 11,35 հազ. հա, Երևանում` 83.3% կամ 0,82 հազ. հա, իսկ մշակովի հողերի զգալի մասում նկատվում է մշակաբույսերի բերքատվության նվազում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012 թ փետրվարի 29-ի № 8-Ա հրամանով հաստատվել և ներկայումս իրականացվում է «Գյուղատնտեսական հողատեսքերի օգտագործման վիճակի ուսումնասիրման միջոցառումների» ծրագիրը, որի նպատակը վարելահողերի և բազմամյա տնկարկների չմշակման պատճառների բացահայտումն է:

Հայաստանի Հանրապետության 10 մարզի թվով 37 նախկին վարչական շրջաններից նախօրոք ընտրված 5-ական համայնքներում (ընդամենը` 185 համայնք) իրականացվել է գյուղատնտեսական հողերի` վարելահողերի և բազմամյա տնկարկների օգտագործման վիճակի ուսունասիրություն հարցումների միջոցով: Յուրաքանչյուր համայնքից հարցման են ենթարկվեն 30 հողօգտագործող, որոնք տարբեր պատճառներով լիովին կամ մասնակի չեն մշակում սեփականաշնորհված հողատարածքները:

Ներկայումս նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչությունում ամփոփվում են մարզերից ստացված հարցումների արդյունքները, որոնց հիման վրա նախապատրաստվելու են առաջարկություններ՝ հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման խթանմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---