Կառավարության որոշմամբ իրականացվում են Արաքս գետի ափապաշտպան միջոցառումներ

Կառավարության որոշմամբ իրականացվում են Արաքս գետի ափապաշտպան միջոցառումներ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի № 423-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացված 347,878.49 հազ. դրամով իրականացվում են հետևյալ աշխատանքները՝

ՀՀ Արմավիրի մարզում՝

Մարգարա համայնքի տարածքում՝

- 23 սահմանային նշանի հատվածում՝ Արաքս գետի ափի 368 մ երկարությամբ հատվածի ամրացում քարե լիցքով և 3 կարճապատնեշի կառուցում,

Երվանդաշատ համայնքի տարածքում՝

- 38/2-39 սահմանային նշանների հատվածում՝ Արաքս գետի ափի 580 մ ընդհանուր երկարությամբ 3 հատվածի ամրացում քարե լիցքով և 6 կարճապատնեշի կառուցում, 39/1-39/2 սահմանային նշանների հատվածում՝ 4 կարճապատնեշի կառուցում,

ՀՀ Արարատի մարզում՝

Եղեգնավան համայնքի տարածքում՝

- 7/3-7/4 սահմանային նշանների հատվածում՝ 455 մ և 9/1 սահմանային նշանի հատվածում՝ 108 մ երկարությամբ արգելաթմբի կատարի բարձրացում,

Լուսառատ համայնքի տարածքում՝

- Հրազդան-Արաքս կոլեկտորի և Արաքս գետի միացման հանգույցում նոր կամրջի կառուցում, ինչպես նաև 4-4/1 սահմանային նշանների հատվածում՝ 829 մ և 4/4-4/5 սահմանային նշանների հատվածում՝ 447 մ արգելաթմբի կատարի բարձրացում,

ՀՀ Սյունիքի մարզում՝

Կարճևան համայնքի տարածքում՝

- Արաքս գետի ափի 335 մ երկարությամբ հատվածի կատարի բարձրացում ու եզրի ամրացում գաբիոնե շարվածքով, 391 մ ընդհանուր երկարությամբ 2 հատվածի ամրացում քարե լիցքով,

Ալվանք 1-1 պոմպակայանի տարածքում՝

- Արաքս գետի ափի 28 մ ընդհանուր երկարությամբ 2 հատվածի ամրացում քարե լիցքով:

Աշխատանքներն ընթացքի մեջ են և կավարտվեն հունիսի 30-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---