Հայաստանը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը Բելգրադում

Հայաստանը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը  Բելգրադում

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Բելգրադում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը, որին նախորդեց կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով հանդես եկավ ելույթով, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշեց անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բնագավառներում արձանագրված առաջընթացը և դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը: Կարևորվեց ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության արդյունավետության հետագա բարելավման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձևավորման և խթանման նշանակությունը:

Փոխնախարարն ողջունեց ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի և այլ ռազմավարական փաստաթղթերի, վերոնշյալ ժամանակահատվածում ՍԾՏՀ էներգետիկայի և բնապահպանության նախարարների կողմից նշված ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրերի ընդունումը:

Գործնական համագործակցության ձեռքբերումների համատեքստում փոխնախարարն ընդգծեց ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի աշխատանքային խմբում Հայաստանի համակարգման ժամանակ անդամ-երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ընդունումը:

Հանդիպմանը դրական գնահատականի արժանացավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի աշխատանքային խմբի համակարգող երկրի` Հայաստանի գործունեությունն ոլորտում համագործակցությունը խթանելու առումով: Գոհունակությամբ նշվեց, որ ՍԾՏՀ Նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում ընդունվեցին հայկական նոր նախագծեր, մասնավորապես, գիտության ու տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառներում: ՍԾՏՀ-ի շրջանակում իրականացվելիք «Գրական տապան` 10 տարի անց» ՀՀ մշակութային նախագիծը մաս է կազմում «2012թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի և նվիրված է հայ տպագրության 500-ամյակին:

Հանդիպման արդյունքում ընդունվեցին 80-ից ավելի որոշումներ և առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվեց Թուրքիային, որը կպաշտոնավարի 2012թ. երկրորդ կեսին:

Նույն օրը, պատվիրակությունների ղեկավարները մասնակցեցին Սերբիայի նորընտիր նախագահ Տ. Նիկոլիչի երդման հանդիսավոր արարողությանը:

Հունիսի 12-ին, ՀՀ ԱԳ փոխնախարարն այցելեց Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության նորաբաց գրասենյակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---