Լ.Զուրաբյանը չի բացառում, որ Սիվիլիթասի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է12 հունիսի 2012 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է փողերի լվացման մեղադրանքով Սիվիլիթաս հիմնադրամի դեմ քրեական գործի հարուցման փաստը: Ըստ նրա, եթե Հայաստանը «նորմալ ժողովրդավարական, օրինական երկիր լիներ, դա կարող էր դիտարկվել որպես նորմալ գործընթաց: Այո, իրավապահ մարմինները կարող են վերահսկել ՀԿ-ների ֆինանսավորման օրինականությունն ու ըստ օրենքի պատժել այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք խախտել են օրենքը»: «Սակայն, քանի որ մենք ապրում ենք մի պետությունում, որի պատկերին լավ ենք ծանոթ և նախադեպեր եղել են, ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդ ամենը քաղաքական դրդապատճառներ ունի: Այսօր այսքանը»,-ասել է նա լրագրողներին: «Եթե լրացուցիչ գնահատականների կարիք լինի, ՀԱԿ-ը դա կանի»,-ասել է նա: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Սիվիլիթասի դեմ հարուցված քրեական գործի հետևում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը քաղաքական պատվեր է տեսնում: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |