ԱՄՆ-ի և Չինաստանի ծառայությունների համատեղ ջանքերով կանխվել է զենքի մաքսանենգների գործունեությունը

ԱՄՆ-ի և Չինաստանի ծառայությունների համատեղ ջանքերով կանխվել է զենքի մաքսանենգների գործունեությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի և Չինաստանի իրավապահ մարմինները համատեղ գործողություն են իրականացրել զենքի մաքսանենգությամբ զբաղվող խմբավորման դեմ: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում կատարելով չինական լրատվամիջոցներին:

Ընդհանուր առմամբ այդ գործով ձերբակալվել է 28 կասկածյալ, որոնցից 23-ը` Չինաստանում, երեքը` ԱՄՆ-ում: Չի ճշտվում, թե որտեղ են ձերբակալվել ևս երկուսը:

Դրա հետ մեկտեղ Agence France-Presse-ը հաղորդում է 26 ձերբակալվածների մասին: Նրանց թվում է ԱՄՆ Ազգային գվարդիայի սերժանտը, որի մոտ 12 միավոր զենք են հայտնաբերել (նա ձերբակալվել է դեռևս մայիսին): Ենթադրվում է, որ սերժանտը պատրաստվում էր զենքը Չինաստան փոխադրել:

Գործողության արդյունքում առգրավվել է 105 միավոր զենք, 50 հազար փամփուշտ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք հավաքելու դետալներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---