Եվրահանձնաժողովը դրական է արձագանքել Լիտվայում ԱԷԿ-ի կառուցման մտադրությանը

Եվրահանձնաժողովը դրական է արձագանքել Լիտվայում ԱԷԿ-ի կառուցման մտադրությանը

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը դրական է արձագանքել Լիտվայում ԱԷԿ-ի կառուցման մտադրությանը: Այդ մասին, ինչպես հայտնում է DELFI-ին, հայտարարել է եվրահանձնակատար Ալգիրդաս Շեմետան:

Ընդամենը նախատեսվում է ծախսել 17 մլրդ լիտ (6,1 մլրդ դոլար): Լիտվան կներդնի 5-6 մլրդ լիտ: Ակնկալվում է, որ վարկեր կտրամադրեն եվրոպական, ամերիկյան և ճապոնական բանկերը:

Վիլնյուսը որոշել է նոր ԱԷԿ կառուցել Վիսագինասում Իգնալինսկի ԱԷԿ-ի փոխարեն, որը ստիպված եղավ փակել 2009թ. Եվրամիության պահանջով:

Սկզբում նախատեսվում էր ԱԷԿ-ը կառուցել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի համատեդ ջանքերով, սակայն Վարշավան հրաժարվեց մասնակցել նախագծին: ԱԷԿ-ը նախատեսվում է կառուցել 2020-2022թթ., հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---