1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԳՁՈՒՄԸ ԿԱՊՎԱԾ Է ԴԱՏԱՎՈՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - 1999 թվականի հոկտեմբերին հայկական խորհրդարանում ահաբեկչություն կատարած հրոսակների գործով դատավարության ձգձումը պայմանավորված է դատավորի հիվանդությամբ: Այդ մասին, հանդես գալով Հայաստանի խորհրդարանում, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, նախարարը ոչ կոռեկտ է անվանել Հայաստանի ժողովրդական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի առաջարկությունը այցելել դատավորին մի խումբ լրագրողներով եւ պատգամավորներով, համոզվելու համար նրա անաշխատունակության մեջ: «Չի կարելի հետաքրքրությունից ելնելով պետական հանձնաժողով ստեղծել այս կամ այն մարդու առողջական վիճակը ուսումնասիրելու նպատակով»,- ընդգծել է նախարարը` հիշեցնելով «բժշկական գաղտնիք» հասկացողության մասին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---