Հալվա, գաթա, լոբիով, սմբուկով, ավելուկով աղցաններ, չորացրած մրգեր. մեկնարկել է ազգային ուտեստների համտես-ցուցահանդեսը

Հալվա, գաթա, լոբիով, սմբուկով, ավելուկով  աղցաններ, չորացրած մրգեր. մեկնարկել է ազգային ուտեստների համտես-ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հայկական ազգային ուտեստների համտես-ցուցահանդեսին այսօր ներկայացված են տոնածիսական 13 տաղավար տոների համապատասխան կերակրատեսաակները:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպությունը, որին խորհրդի անդամ, գլխավոր խոհարար Գրիշա Անտինյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայ տոնածիսական 13 տոներին բնորոշ կերակրատեսակները. «Ժողովրդին հասանելի դարձնել մեր ազգային տոներին բնորոշ ուտեստները, որպեսզի հանրությունը ճանաչի դրանք, քանի որ դա էլ է մեր մշակույթի մի մասը»:

Գրիշա Անտինյանը նշեց նաև, որ ցուցահանդեսին ուտեստները պատրաստել և ներկայացնում են հիմնականում Երևանի տարբեր ուսումնարանների ուսանողները:

Խաղողօրհնեգի տոնին նվրիրված տաղավարը ներկայացնող համար 2 տարածաշրջանային քոլեջի դասախոս Սվետլաննա Զաքարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց, թե ինչ ուտեստներ են ներկայացրել իրենք. «Պատրաստել ենք 2 տեսակի հալվա, թոնրի գաթա, արիշտա հալվա, լավաշհացով պատրաստված ընկույզով կաթնաշոռ, սմբուկով ուտեստներ և այն բոլոր ուտեստները, որոնք հայերը պատրաստել և շարունակում են պատրաստել այս տոնին»:

Հին ավանդական հայկական ամանորը ներկայացնող Երևանի համար 9 արհեստագործական ուսումնարանի սաները իրենց տաղավարում ներկայացրել էին աղանդներ, կլոր գաթա, հալվա, լոբիով, սմբուկով, ավելուկով աղցաններ, չորացրած մրգեր։

Ցուցահանդեսն ուղեկցվում էր ազգագրական համույթների երգերով և պարերով:

Արդեն չորրորդ տարին է, որ կազմակերպվում է հայկական ազգային ուտեստների համտես-ցուցահանդես։

11  12.06.12 - Ազգային ուտեստների տոնավաճառ
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---