Քննարկվել են «Շարժունակության շուրջ գործընկերության» հռչակագրից բխող ծրագրերի հարցերը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Ժան Գոդֆրուայի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա էին նաև ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Քննարկվել են Հայաստանի եւ Եվրամիության միջև 2011թ. հոկտեմբերին ստորագրված «Շարժունակության շուրջ գործընկերության» վերաբերյալ համատեղ հռչակագրից բխող ծրագրերի իրականացման հարցեր: Եվրահանձնաժողովի կողմից Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալությանն է վերապահված «Շարժունակության շուրջ գործընկերության» շրջանակում «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագրի իրականացումը:

Արմեն Գևորգյանն ընդծել է ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության դրական փորձը: Անդրադառնալով ԵՄ հետ ստորագրված համատեղ հռչակագրին` Արմեն Գևորգյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում միգրացիոն ոլորտում Եվրամիության հետ համապարփակ համագործակցությունը` դա համարելով ԵՄ հետ գործակցության կարևոր ուղղություններից:

Ժան Գոդֆրուան ներկայացրել է «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագրի մեկնարկին, ուղղություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերին: Եռամյա ծրագրի իրականացման նպատակով հոկտեմբերի 1-ից արդեն ԵՄ հովանու ներքո Երևանում կբացվի Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության գրասենյակը: Ծրագրի հիմնական ուղղությունները վերաբերելու են միգրացիոն հոսքերի կանոնակարգմանը, վերաինտեգրման խնդիրներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---