Քննարկվել են ՏԿՆ-ի հետ «Հայջրմուղկոյուղու» համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՏԿՆ-ի հետ «Հայջրմուղկոյուղու» համագործակցությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր գրասենյակ: Այս մասին հաղորդում են ՏԿՆ մամուլի ծառայությունից:

Գևորգյանը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել հասույթի ձևավորման և հաշվառման նոր կենտրոնի, ինչպես նաև բաժանորդների սպասարկման «Թեժ գծի» ծառայության հնարավորություններին: Ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը ներկայացրել է առաջիկա անելիքներն ու ներդրումային ծրագրերը` նշելով, որ 2012-ից միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ մեկնարկել են ներդրումային երեք ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 70 մլն դոլար:

Նա տեղեկացրել է նաև, որ ընկերությունն իր գործունեության համար վերջերս արժանացել է 2012թ. Ջրի համաշխարհային գագաթաժողովի «Ջրային ոլորտում տարվա լավագույն ընկերություն» մրցանակին:

Փոխվարչապետը կարևորել է ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների հետ իրազեկման աշխատանքների իրականացումը:

Քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ ընկերության համագործակցությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---