Էկվադորի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին

Էկվադորի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նախարարը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում:

Դեսպան Սավալայը նշել է, որ Հայաստանում իր երկրի առաջին դեսպան լինելը պատվաբեր է և միաժամանակ պարտավորեցնող: Նա հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի երկկողմ փոխգործակցությունն զարգացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, առևտրատնտեսական, մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---