Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը առաջին կեսից հետո 2:1 հաշվով հաղթում է Անդորրային

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը առաջին կեսից հետո 2:1 հաշվով հաղթում է Անդորրային

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրակական մրցաշարում Երևանի հանրապետական մարզադաշտում հյուրընկալել է Անդորրայի ընտրանուն:

Առաջին խաղակեսի սկիզբը անցավ հայերի բացահայտ առավելությամբ, արդեն 4-րդ րոպեին արձանագրվեց դարպասի գրավում: Արտակ Եդիգարյանի հեռահար հարվածից հետո գնդակը դիպահ ուղղահայաց դարպասաձողին, և անդրադարձից հետո Հովհաննես Հովհաննիսյանն առաջինը հասավ նրան և բացեց հաշիվը:

Դրանից հետո հայ ֆուտբոլիստները շարունակեցին ակտիվորեն գործել, նրանք խաղում էին կարճ փոխանցումներով և ունեին տարածքային հսկայական առավելություն: Անդորրացիները գրեթե ամբողջ կազմով պաշտպանվում էին, և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հեռահար հարվածներով սպառնալ Դանիել Վինառդելի դարպասին:

Հաջորդ վտանգավոր պահը Անդորրայի դարպասի մոտ եղավ խաղակեսի միջնամասում, երբ Կամո Հովհաննիսյանն ուներ հիանալի հնարավորություն հաշիվը կրկնապատկելու, բայց գնդակը սլացավ աննշան շեղությամբ:

Հյուրերը կարողացան հաշիվը հավասարեցնել 33-րդ րոպեին, տուգանայինի իրացումից հետո գոլի հեղինակ դարձավ Ադամ Սմիթը: Հայերից ընդամենը 3 րոպե պահանջվեց հաշվի մեջ կրկին առաջ անցնելու համար: Տուգանայինից Դավիթ Մանոյանի փոխանցումը եզրափակեց Տարոն Ոսկանյանը` 2:1:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---