Վարշավայի ոստիկանությունը օդ է կրակել ռուս երկրպագուների երթի շարժման ժամանակ

Վարշավայի ոստիկանությունը օդ է կրակել ռուս երկրպագուների երթի շարժման ժամանակ

PanARMENIAN.Net - Վարշավայի ոստիկանությունը նախազգուշացնող կրակ է բացել դեպի օդ ռուս երկրպագուների երթի շարժման ժամանակ: Լեհ երկրպագուները Ազգային մարզադաշտի մոտ սկսել էին ապակե շշեր և ծխագլանակներ նետել ոստիկանների վրա:

Արդյունքում տեղի ոստիկանությունը նախազգուշացման նպատակով օդ է կրակել: Այնուհետև Վարշավայի օրինապահ մարմինները հեռացրել են լեհ երկրպագուներին ռուս երկրպագուների շարժման ճանապարհից: Ներկա պահին ռուս երկրպագուների երթը կանգնեցվել է Ազգային մարզադաշտից 150 մետր հեռավորության վրա:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել
---